Հասարակաց տները Թուրքիայում օրինականացվել են սկսած 1884 թվականից, դեռ Օսմանյան կայսրության ժամանակներում: Այդ հասարակաց տներից կայսրությունը, իսկ հետո նաև պետությունն անգամ հարկեր էր գանձում: Առաջին «մամա Ռոզա»-ն Թուրքիայում ընդունված է համարել Լանգա Ֆաթմային: Թուրքերը հասարակաց տները կառուցում էին քաղաքի ոչ իսլամադավան հատվածներում՝ հիմնականում հունաբնակ շրջաններում: Թուրք հասարակությունը այդ կերպ փորձում էր ծածկել իր բարոյական պատկերը: Օսմանյան Թուրքիայում անգամ սեռավարակները կանխելու համար անառակատուն են կառուցել, որպեսզի մարդկանց կենտրոնացնեն մի վայրում, իսկ հետո հասարակաց տան եկամտով կառուցել են հիվանդանոց:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նշում է, թե Օսմանյան կայսրության ժամանակ և թե հիմա՝ ժամանակակից Թուրքիայում «կնոջը գործ» վրա բռնեցնելիս պետությունն այդ կնոջը «մարմնավաճառի անձնագիր է տալիս»: