Ամերիկյան հովանավորությամբ Երասխի տարածքում կառուցվող գործարանը շարունակում է թշնամու թիրախում լինել: Արա Պապյանի գնահատմամբ՝ այս կրակը Միացյալ նահանգների վրա ուղղված կրակ չէ: Միջամտությունը այստեղ այլ տեսանկյունից պիտի լինի, Հայաստանը պիտի նախ քայլեր ձեռնարկի: Ամեն դեպքում բացարձակ նորություն չէ թշնամու քանդող և խափանող քաղաքականությունը: Նրանք լավ հասկացել են, որ պատերազմի ելքը կանխորոշում է հենց տնտեսական վիճակը: Սա մատնանշում է այն փաստը, որ խաղաղության նպատակ նրանց կողմից չկա: