Օգոստոսի 12-ին ժամանցն ու կրթությունը շատերին կմիավորեն Բյուրականում: Nothing personal, it's just business արտահայտությունը ենթարկվեց բառախաղի, այդպես միջոցառումը անվանվեց Jazz business: Սա ձևաչափ է, որը կկոտրի մի շարք կարծրատիպեր: Բանախոսները, ովքեր միշտ երևում են ամբիոնների հակառակ կողմում, այս անգամ խարույկի մոտ, բնության գրկում կշփվեն բոլոր մասնակիցների հետ, կփոխանցեն իրենց փորձն ու հմտությունները: