ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը երեկ մասնակցել է Հայաստանի տեխնոլոգիական իրադարձություններից մեկի՝ Sevan Startup Summit 2023-ի պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձ է կատարվել գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրներին, զարգացման հեռանկարներին ու պետության դերակատարմանը՝ ոլորտի զարգացման համատեքստում։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Արձանագրեցինք, որ Հայաստանի առաջնահերթություններից է կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության զարգացումը, որը հստակ արտացոլված է ինչպես Կառավարության 2021-2026թթ ծրագրերում, այնպես էլ պետական բյուջեում՝ հատկացումների տեսքով:
Ասվածի ապացույցը 2023թ․ կրթությանը, գիտությանը և պաշտպանական արդյունաբերությանը հատկացված տարեկան ֆինանսավորման ծավալներն են՝ 2017-ի համեմատ․
– կրթություն․ 2017թ․ – 127մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 211մլրդ ՀՀ դրամ, +66%,
– գիտություն․ 2017թ․ – 14մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 36մլրդ ՀՀ դրամ, +160%,
– պաշտպանական արդյունաբերություն․ 2017թ․ 1.6մլրդ ՀՀ դրամ, 2023թ․՝ 7մլրդ ՀՀ դրամ, +362%:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման և հրավերի համար»,-գրել է Արշակյանը։