Մարրքեթոլոգի մասնագիտությունը աշխարհում և նաև Հայաստանում դարձել է ամենապահանջվածներից: Շուկայում պահանջը աճում է, թափուր հաստիքները՝ շատանում: Բայց կարևոր է հաշվի առնել, որ այն ունի ոչ միայն իր հետաքրքրությունները, այլ բազմաթիվ բարդություններ: Շատերի համար ականջ շոյողը աշխատավարձի չափն է, բայց երևի միայն մասնագետները գիտեն, թե որքան ճշտապահ, սթրեսակայուն և մարդկանց հետ համբերատար շփվող պետք է լինել հաջողելու համար: