Ոտքերի այտուցվածությունը ամռանն առավել հաճախ հանդիպող երևույթներից է, բայց արդյո՞ք դա նորմալ է: Ոտքերի այտուցման պատճառները բազմաթիվ են և դրանք բոլորն ի վերջո կարող են երակային կամ ավշային համակարգի խնդիրների հանգեցնել։ Սեզոնային հնարավոր խնդիրների ու դրանք հաղթահարելու պատճառների մասին զրուցել ենք Երևանի գլխավոր անոթային վիրաբույժ, Վլ. Ավագյանի անվան ԲԿ Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Տիգրան Քամալյանի հետ: