Պատերազմի գիտակ զինվորի կոչումը Ռաֆայել Խուդոյանը շատ ճոխ է համարում: Ամեն դեպքում նա երկու պատերազմի մասնակից է, ինչպես նաև խաղաղապահ առաքելություն իրականացրած անձ: Ռազմական յուրաքանչյուր ծանր շրջափուլից հետո որոշում էր, որ կյանքի այլ ոլորտներում պիտի ևս «բաց փոսեր»-ը լցվեն: Ապրիլյանին մասնակցեց, դասեր քաղեց ու վերադարձավ նոր բան սովորած ու նոր գործ անելու որոշումով: Ամեն դեպքում այդ սովորելու շրջանները միշտ ընդհատվում էին նոր սրացումներով, ինչպես 44-օրյան էր, ապա եղան սեպտեմբերյան դեպքերը: Նա հետևություն արեց՝ նախ պիտի վաստակենք «հանգիստ ապրելը»: