18:06   07-08-2023
Image Description
Հուլիսին ՀՀ է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ
Թողնել մեկնաբանություն

2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022թ. շուրջ 189 հազար, 2019 թ․ 202 հազար զբոսաշրջիկ): Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել է 1․26 մլն, որը 29%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:

Loading...