Հնում՝ ռամադանի ժամանակ, անբարո կանանց Օսմանյան Թուրքիայում փակում էին բանտում, որպեզի գոնե այդ սուրբ մի քանի օրը չտրվեն տղամարդկանց: Պետությունը այդ մարմնավաճառներին գումար էր տալիս, իրենց կորցրած շահույթի համար: Ֆունդամենտալ իսլամիզմի կրող Թուրքիան այսօր էլ չի հրաժարվում այդ կարգի արատավոր երևույթներից: Դեռ 2008-ին` Էրդողանի ժամանակ, բարեփոխվում է մարմնավաճառների մասին օրենքը:
Թուրքագետ Տիրան Լոմագյոզյանը պատմում է` Թուրքիայի խոշորագույն անառականոցների ցանցի տիրուհին մի հայուհի էր, ով տարիներ շարունակ Թուրքիայի ամենամեծ հարկատուների ցանկում էր: