11:28   17-08-2023
Image Description
Գերմանիան 12 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը զարգացնելու համար
Թողնել մեկնաբանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերն սյդօր ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։

«Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար։

Հայաստանում ներկայում շատ է կարևորվում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ մատչելի էլեկտրաէներգիա և ունենալ էներգետիկ անկախություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։

Loading...