Պարենային անվտանգության հիմնահարցերը կարևոր են ամբողջ աշխարհի համար: Հատկապես քովիդից հետո հարցը ավելի քան լուրջ է դրված: Հետազոտությունները ցույց են տալիս, որ իրավիճակը սրվել է: Բնականաբար Հայաստանում և Արցախում իրավիճակը ավելի քան վատթար է: Միաժամանակ պատերազմ, համավարակ, այսօր էլ կրկին սննդի խնդիր: Թերսնումը կարող է լուրջ հետևանքներ թողնել ազգաբնակչության առողջության վրա: Սննդակարգը այսօր չնայած սեզոնային է, բայց պարզ է, որ շուտով ձմեռ է լինելու, ինչը խնդիրները մեծացնում է: Սննդամթերքի բազմազանությունը շատ կարևոր է. միրգը, կարտոֆիլն ու բանջարեղենը հավերժական չեն կարող պահել օրգանիզմի ակտիվությունը: