Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ Երեւան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների օր է նշանակվել սեպտեմբերի 17-ը, իսկ քարոզարշավի մեկնարկը տրվելու է այսօր՝ օգոստոսի 23-ին: Ավագանու ընտրություններին ընդառաջ Լրատվական Ռադիոն նախաձեռնել է հատուկ թողարկումների շարք, որը մենք անվանել ենք՝ «Ընտրում է Երևանը։»:
Տաղավարում այսօր իմ հյուրը Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, Երևանի ավագանու հերթական ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Դավիթ Խաժակյանը: