18:00   30-08-2023
Դերսիմի հայերը ցեղասպանությունը զգացել են երկու անգամ. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Ծագումով Ամասիացի եմ: Կյանքիս մի մասն անկացրել եմ Դերսիմում` քաղաքական դրդապատճառներով: Դերսիմից դուրս որտեղ էլ որ ապրել եմ, ունեցել եմ դերսիմցի ընկերներ: Ավելի ուշ, երբ Եվրոպայում էի, Հայաստանից ձեռք բերեցի համապատասխան գրականություն: Երզնկա, Կամախ, Ագըն, Արաբկիր, Խարբերդ, Քղի, և այլն: Սկսեցի ուսումնասիրել Դերսիմի հայության կյանքը: Գիրք գրեցի, որն անվանակոչեցի՝ «Վերին Եփրատի հայությունը»: Դերսիմցի հայերը փրկվել են ցեղասպանությունից, շատերը նաև այդ տարածաշրջանում պատսպարվելով: 

1938 թվականին Դերսիմում արդեն ալևիները ցեղասպանության ենթարկվեցին: Եղան հայեր, որոնք երկրորդ անգամ արդեն իրենց մաշկի վրա զգացին ցեղասպանության սարսուռը: 

Իմ գրքի վերջին գլուխը հենց նրանց  է նվիրված: Այն  միկրոպատմագրություն է:  Դերսիմում ապրողները հիմա ինքության որոնումների կամ այն թաքցնողների շարքերում են: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հյուրը Դերսիմի հարցերով փորձագետ Հովսեփ Հայրենին է:

Loading...