Հակարիի կամուրջն անցնելիս մարդը ՀՀ անձնագիր է ցույց տվել: Ուրեմն ՀՀ-ն էլ պետք է ամեն ինչ անի իր քաղաքացուն պաշտպանելու համար: Հակառակ դեպքում Հայաստանին հարկեր տալու իմաստը ո՞րն է: Պետք է հասկանանք, որ Արցախում այսօր բնակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ՀՀ անձնագրերով և աշխատենք ելնելով այս իրականությունից: