14:00   03-08-2020
Facebook-ն անկում է ապրել. Forbes-ը հավատացնում է` ամենաթանկ ապրանքանիշը Apple-ն է «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

«Forbes» ամսագիրը ներկայացրել է 2019 թվականի հարյուր ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցուցակը: Ավանդույթի համաձայն, տեխնոլոգիական ընկերությունները ցուցակում մեծ տեղ են զբաղեցրել: Ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս ամերիկյան Apple ընկերությունը համարվել է ամենաթանկարժեքը՝ 241.2մլրդ դոլար արժեքով: Ընկերության արժեքը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 17%-ով: Երկրորդ հորիզոնականում Google ընկերությունն է՝ 207.5 մլրդ. դոլար` նախորդ տարվա համեմատ 24 տոկոս աճ գրանցելով: Երրորդ հորիզոնականում է Microsoft ընկերությունը` 162.9 մլրդ. դոլարով: Amazon ընկերությունը չորրորդ տեղում է՝ 135.4 մլրդ. դոլար արժեքով: Թոփ հնգյակը եզրափակել է Facebook սոցիալական ցանցը, որի արժեքը գնահատվում է 70.3 մլրդ. դոլար:

Ամենաթանկարժեք ապրանքանիշերի ցուցակը ըստ Forbes ամսագրի ներկայացրել է՝ «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը:

Loading...