18:00   05-09-2023
ՀՀ-ն կարող է դառնալ հարթակ Իրանի և ԱՄՆ միջև հարաբերությունների բարելավման համար. «Մոդուս Վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում երկու միլիոն հայ է բնակվում: Քանի՞ հայկական դպրոց կա այնտեղ: Կամ այսքան ժամանակ հսկայական ռուսահայ համայնքը քանի՞ անգամ խոսեց Արցախում հայերի սովի մասին...
Դիվանագետ Արա Պապյանի կարծիքով նշված հարցերը պատահականություն չեն: Դրանք հստակ արտահայտում են ՌԴ վերաբերմունքը թե հայությանը, թե ՀՀ-ին: Երբ ՀՀ-ն ինչ-որ լավ վարք է ցուցաբերում Մոսկվայի նկատմամբ, դա դիտարկվում է որպես նորմալ մի բան, ասես այդպես էլ պիտի լիներ: Մինչդեռ ՌԴ-ի կողմից նորմալ, դաշնակցային վարքը փորձում են վաճառել մեզ որպես մեծ գթասրտություն: Նման հարաբերություններն արդար չեն:

Loading...