21-րդ դարում ձևավորվող նոր մասնագիտությունների շարքում է «բլոգինգը»: Այս ուղղությունը նախ ստեղծում է սեփական թիրախային լսարանը, ընտրում նախընտրելի սոցհարթակը, ապա տարածում որոշակի ինֆորմացիա: Ուղղությունները տարբեր են` սննդից մինչև առօրյայի նկարագրություն: Որքան առաջին հայացքից այն թվում է հեշտ, խորքում լրջագույն աշխատանքներ են իրականացվում: Պետք է ունենալ անհրաժեշտ գործիքներ: Ինչու՞ է մեզ պետք բլոգինգը: Այս և ոլորտը բացահայտող այլ հարցերի մասին պատմում է Գայանե Դաջունցը: