Մենք թուրքերին խանգարում ենք միացնելու մուսուլմանական աշխարհը: Ադրբեջանը պանթյուրքիզմական ծրագրում ժամանակավոր պետություն է, որը հետո պետք է տարալուծվի մեծ թուրքական պետության մեջ: Հիմա Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ թե Ադրբեջանին սատարելու համար է, այլ Թուրքական ծավալապաշտական ծրագրերն իրագործելու: Պանթյուրքիստական քաղաքականության սլաքը վերջին հաշվով ուղղված է Ռուսաստանին: Թուրքիա-Ռուսաստան-Հայաստան եռանկյունում ինչպիսի՞ն պետք է լինեն մեր դիրքավորումը: Տավուշյան լարվածությանը հաջորդած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Թուրքիայի ագրեսիվ հայտարարություններն ու ծավալապաշտական նկրտումները վերլուծում են ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: