Վերջին օրերին սրվել է իրավիճակն Ամուլսարի խնդրի շուրջ: Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը բաղկացած է տնտեսական, բնապահպանական, իրավական շերտերից։ Այս շերտերին գումարվում է նաև քաղաքականը։ Ե՞րբ է իշխանությունը գալու վերջնական եզրահանգման, ի՞նչ պայման են դնում ցուցարարները: Ամուլսարի հանքի շահագործման ամենախնդրահարույց կետերի շուրջ բանավիճում են «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։