13:40   16-09-2023
Image Description
Ադրբեջանը շահագրգռված չէ էսկալացիայի հարցում. Հաջիև
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի հետ նոր պատերազմի ռիսկերը, խոսել հանրապետությունների միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարների մասին:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն լարված իրավիճակը, որը մենք հիմա տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև: -Նոր պատերազմի վտանգ կա՞:

-Ինչպես գիտեք, Ադրբեջանը և Հայաստանը բանակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ՝ Ադրբեջանի կողմից առաջարկված և Հայաստանի կողմից ընդունված հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա։ 

Ցավոք, վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության մի շարք գործողություններ, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետի կողմից Ղարաբաղում չճանաչված անօրինական ռեժիմի շնորհավորանքը «Անկախության օրվա» կապակցությամբ, լուրջ վնաս են հասցրել խաղաղության գործընթացին...:

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և շահագրգռված չէ էսկալացիայի հարցում։ 

-Կարո՞ղ է Ադրբեջանը կրկին ուժի դիմել, ինչպես դա եղավ 2020 թվականին։

-Ես չէի ցանկանա մեկնաբանել հիպոթետիկ սցենարները։ Ադրբեջանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է և մշտապես գործում է իր Սահմանադրության դրույթներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Մենք միտված ենք առկա բոլոր հարցերի խաղաղ լուծմանը։ 

Loading...