12:16   21-09-2023
Image Description
Ավելի քան 10000 մարդ այս պահին տեղահանված է հայրենի համայնքներից. Արցախի ՄԻՊ
Թողնել մեկնաբանություն

Հազարավոր մարդիկ դեռ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին ու ընտանիքի անդամներին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փաստահավաք առաքելություն է սկսել տվյալներ հավաքագրելու համար։

Տեղահանվածները ստիպված են ապաստան գտնել Արցախի այլ բնակավայրերում, որտեղ կարելի է ապահովել հարաբերական անվտանգություն։

Նրանք առանց պատշաճ սննդի են, դեղորայքի, հիգիենայի պարագաների՝ սա ազգային աղետ է և մարդու բոլոր հիմնարար իրավունքների կոպիտ խախտում:


Loading...