Բելառուսում նախագահական ընտրություններից հետո, օգոստոսի 9-ից սկսած ընթանում են բողոքի ցույցեր: Ըստ Բելառուսի ԿԸՀ տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել էր ձայների շուրջ 80 %-ը, իսկ ընդդմադիր թեկնածու Տիխանովսկայան՝ մոտ 10 %-ը։ Բողոքի ակցիաների մասակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող է ունենալ ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս է այն առնչվելու մեզ հետ և անդրադառնալու մեզ վրա։
Թեման վերլուծում են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը