11:17   23-09-2023
Image Description
Լուրերը, թե փաստաթղթեր են այրվում, կեղծ են. բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը. ԼՂ տեղեկատվական շտաբ
Թողնել մեկնաբանություն

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս մասին հայտնում են ԼՂ տեղեկատվական շտաբից:

«Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնում են շտաբից:

Loading...