Երբեմն պատահում է այնպես, որ կարելի է լինել բուժքույր, դրան զուգահեռ զբաղվել հրուշակագործությամբ, բայց հմտանալ նաև նկարչության ոլորտում: Լուսինե Գրիգորյանի մասին է այս պատմությունը, ով 7 տարի ոչ պաշտոնապես զբաղվել է մարդկանց կյանքը քաղցրացնելով, բայց միայն վերջերս է որոշել՝ ունենալ հասցե, թիմ ու նոր հաճախորդներ: Նա վստահ է՝ այս գործի մեջ մրցակցությունը մեծ է, դու կարող ես աչքի ընկնել միայն բարեխղճությամբ: