11:24   29-09-2023
Image Description
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել է ընդհանուր 170 աճյուն և մասունք
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Loading...