Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 3-ի լիագումար նիստում կքննարկեն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նախատեսվում է Բաքվին դատապարտող բանաձեւ ընդունել, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
«Երեքշաբթի օրը (հոկտեմբերի 3-ին – խմբ.) խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակը»,- ասվում է փաստաթղթում։
Հավելվում է, որ խորհրդարանականները պատրաստվում են «դատապարտել Ադրբեջանի չարդարացված հարձակումը»։
Բանաձեւի քվեարկությունը սպասվում է հինգշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։