Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար. տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:
Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- հայտնել է նա: