Հայաստանը ԼՂ իրավիճակով պայմանավորված Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։
Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին կոչ է անում հաստատել Ադրբեջանի հանձնառությունը՝ հրաժարվելու «ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է մնացած էթնիկ հայերին Լեռնային Ղարաբաղից տեղահանելուն։
Ադրբեջանը պետք է թույլ տա, որպեսզի ԼՂ բնակիչներն անարգել անցնեն Հայաստան կամ երրորդ պետություններ։ Ադրբեջանը պետք է դուրս բերի բոլոր զինվորականներին և իրավապահ մարմիններին Լեռնային Ղարաբաղում զինված հարձակման հետևանքով օկուպացված քաղաքացիական օբյեկտներից։
Ադրբեջանը պետք է դյուրացնի մուտքը և ձեռնպահ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաև պետք է անհապաղ նպաստի հանրային ծառայությունների ամբողջական վերականգնմանը՝ ներառյալ գազն ու էլեկտրաէներգիան։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է ձեռնպահ կմնա ԼՂ ներկայիս կամ նախկին ղեկավարների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց։
Ադրբեջանն իրավունք չունի փոխել կամ ոչնչացնել որևէ հուշարձան։ Ադրբեջանը պետք է դատարան ներկայացնի իրագործման համար ձեռնարկված բոլոր միջոցառումների մասին հաշվետվություն սույն հրամանի հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։