12:31   30-09-2023
Image Description
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ:

«Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին:

1 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը ԿԽՄԿ-ին կնպաստի նաև վիրավորներին տեղափոխելու և տեղահանված անձանց ընտանիքներին կապի պահպանման հարցում օգնելու գործում»,- նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին նշել է, որ այդ ֆինանսական փաթեթը կօգնի պաշտպանել տեղահանված ընտանիքները և կենսական օգնություն կցուցաբերի բնակչության առավել խոցելի խավերին:

Loading...