15:26   30-09-2023
Image Description
Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվելու են ՀՀ-ում առկա պետպատվերի ամբողջ ծավալից. Ավանեսյան
Թողնել մեկնաբանություն

Տասն ամիս շրջափակման մեջ լինելու հետևանքով ունենք շատ խիստ սրված առողջական խնդիրներով հայրենակիցներ, որոնք չեն ունեցել իրենց քրոնիկ հիվանդությունների ընթացքն ապահովելու անհրաժեշտ դեղորայքը, և տեղահանման հետ կապված հավելյալ սթրեսը, սննդի բացակայությունը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ բժշկական կենտրոններ դիմելիության աճ ենք ունենալու: Այս մասին Հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվելու են ՀՀ-ում առկա պետպատվերի ամբողջ ծավալից: Հիվանդանոցային բուժօգնության ամբողջ ծավալը ևս պետական պատվերի շրջանակներում հասանելի է լինելու մեր բռնի տեղահանված հայրենակիցներին»,- հայտնեց նախարարը: 

Նրա խոսքով՝ բացի բուժօգնության ծառայություններից, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նախարարության թեժ գծի միջոցով կարող են տեղեկատվություն ստանալ, հաշվառվել և հետագայում աշխատանքով ապահովման, կրթական ծրագրերում ներգրավման հնարավորություն ունենալ:

Loading...