Մինչև «ՀԱՄԱՍ»-ի իշխանության գալը, Պաղեստինում գործում էր Յասեր Արաֆաթի գլխավորած «Ֆաթհ» կազմակերպությունը: «ՀԱՄԱՍ»-ը ստեղծվեց հենց Արաֆաթի կուսակցության դեմ դուրս գալու համար: Շուտով այդ երկու կառույցների միջև բախում սկսվեց: «ՀԱՄԱՍ»-ի դիրքորոշումն ավելի շատ իսլամական էր:
Կարծիք կա, որ «ՀԱՄԱՍ»-ը ստեղծվել է հենց Իսրայելի կողմից, այդուհանդերձ ոչ մեկին չի հաջողվել դա ապացուցել:
Մեկ այլ կարծիքի համաձայն էլ այն ստեղծողը Թուրքիան է: Կա երրորդ կարծիքը, «ՀԱՄԱՍ»-ը ստեղծվել է Իսրայելի կողմից և հայտնվել Թուրքիայի ազդեցության տակ:
Այն, ինչ որ Էրդողանը կատարեց քրդերի նկատմամբ, նույնն անում է Նեթանյահուն պաղեստինցիների դեմ: Իրայելն այսօր ոչ այնքան ՀԱՄԱՍ-ի ն է կոտորում, որքան անմեղ ժողովրդին, կարծում է Տիրան Լոքմագյոզյանը?: Դեռ ավելին՝ մենք տեսանք, որ հոկտեմբերի 7- ին Իսրայել-Պաղեստին պատերազմի սկզբում Իսրայելը առաջինը ռմբակոծեց Սիրիան:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, սակայն, այս պատության մեջ գլխավոր թիրախը Իրանն է: