19:00   25-10-2023
Հավանական է, որ «ՀԱՄԱՍ»-ի հետևում հենց նույն Իսրայելն է կանգնած. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Մինչև «ՀԱՄԱՍ»-ի իշխանության գալը, Պաղեստինում գործում էր Յասեր Արաֆաթի գլխավորած «Ֆաթհ» կազմակերպությունը: «ՀԱՄԱՍ»-ը ստեղծվեց հենց Արաֆաթի կուսակցության դեմ դուրս գալու համար: Շուտով այդ երկու կառույցների միջև բախում սկսվեց:  «ՀԱՄԱՍ»-ի դիրքորոշումն ավելի շատ իսլամական էր:

Կարծիք կա, որ «ՀԱՄԱՍ»-ը ստեղծվել է հենց Իսրայելի կողմից, այդուհանդերձ ոչ մեկին չի հաջողվել դա ապացուցել: 

Մեկ այլ կարծիքի համաձայն էլ այն ստեղծողը Թուրքիան է:  Կա երրորդ կարծիքը,  «ՀԱՄԱՍ»-ը ստեղծվել է Իսրայելի կողմից և հայտնվել Թուրքիայի ազդեցության տակ:


Այն, ինչ որ Էրդողանը կատարեց քրդերի նկատմամբ, նույնն անում է Նեթանյահուն պաղեստինցիների դեմ: Իրայելն այսօր ոչ այնքան ՀԱՄԱՍ-ի ն է կոտորում, որքան անմեղ ժողովրդին, կարծում է Տիրան Լոքմագյոզյանը?: Դեռ ավելին՝ մենք տեսանք, որ հոկտեմբերի 7- ին Իսրայել-Պաղեստին պատերազմի սկզբում Իսրայելը առաջինը ռմբակոծեց Սիրիան:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով, սակայն, այս պատության մեջ գլխավոր թիրախը Իրանն է:

Loading...