Արցախի «Հանրային ռադիոյի» մեր գործընկերները բռնի տեղահանված հայերից են: Այս եթերին զրուցել ենք ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանի հետ: Պատմում է, որ դժվարությունները գալով չեն ավարտվել, նույնիսկ սկսվում են: Այնտեղ մնացել են ոչ միայն մարդկանց կյանքի հուշերը, այլ նաաև տունը, տեղը, աշխատավայրը, մի խոսքով ամբողջ կյանքը: Թուրքին դատարկ հող չի հանձնվել, ամեն ինչ պատրաստ, հրաշալի տեխնիկա և հայրենիք: