Ոչինչ չանել, տարածել սխալ թեզեր, գնալ անիրական խաղաղության ճանապարհով... սա այն էր, ինչ մենք անում էինք մինչև Արցախի վերջնական օկուպացումը, հետևաբար հույս չկար էլ, որ ելքը լավ պիտի լինի: Ադրբեջանը սնվեց հենց այս անգործությանբ և միջազգային հանրության լուռ համաձայնությամբ: Պաշարված ամրոցը ներսից պայթեցնելու ծրագիրը աշխատեց այնպես, ինչպես ծրագրել էր թշնամական կողմը: