Շատ արագ փոփոխվող կյանքը, սթրեսածին իրավիճակները ստիպում են մարդուն ապրել լարված: Նման իրավիճակներում կայուն մնալու համար առանցքային է հոգեբանի դերը, և եթե խորհրդատվությունը դառնում է անչափ հասանելի, չդիմելն անթուլատրելի է:
«Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ_ի նախագահ, հ. գ. թ Լիլիթ Բաղդասարյանի հետ զրուցել ենք արտակարգ իրավիճակներում հոգեբանական օգնության մասին, այն էլ թեժ գծի միջոցով: