20:00   15-12-2023
Էրդողանին բացատրել էին՝ չէ ընկեր, այստեղ պատերազմ չպետք է լինի. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Հունական Լավրիոն քաղաքում գտնվող քրդական ճամբարը փակվեց Էրդողանի՝ Հունաստան պաշտոնական այցի օրը՝ առավոտյան ժամը վեցին: Հունական ոստիկանությունը առավոտյան ժամը վեցին գնաց այդ ճամբար և վերջին 53 հոգուն՝ կանաց, երեխաներին և մեծահասակներին ճնշում գործադրելով հանեցին այդ տարածքից:

Դեռ մինչ այդ էր Հունաստանը վճռել փակել քրդերի  ճամբարը: Նրանց մեծ մասը վաղուց էր դուրս եկել, սակայն 53 հոգի դեռևս շարունակում էին գտնվել այնտեղ՝ ծածանելով քրդական դրոշները: Սա Թուրքիայի կողմից ընկալվում էր որպես գրավյալ տարածք:

Ըստ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի՝ Էրդողանը մեկ շաբաթ առաջ Հունաստան իր այցի օրը, այդ ժեստի առիթով մեծ գոհունակությամբ արտահայտվեց Հունաստանի իշխանությունների հասցեին:

Loading...