Առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմինը 2023 թվականի ընթացքում 3500 վարույթ է հարուցել, որոնցից մեծ մասը վերաբերել
է աշխատանքային իրավունքներին: Այս մասին տեղեկացրել է ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2023 թվականի աշխատանքների ամփոփան ասուլիսում:
Ընդհանուր առմամբ վարույթների թիվը կազմել է 3500, որի արդյունքում տրվել է մոտ
500 կարգադրագիր, 3000 վարույթ կարճվել է:
Սլավիկ Սարգսյանը նշել է, մոտ 200-ի դեպքում վարույթը կարճվել է դիմումից հրաժարվելու
հիմքով, որի դեպքում նույնպես համարվում է, որ գերատեսչությունը կատարել է իր առաքելությունը:
Այսինքն՝ եթե դիմումատուն հրաժարվում է իր դիմումից, ուրեմն իր խնդիրը լուծվել է:
Վարույթը կարճվում է նաև այն դեպքում, երբ խախտումները վերացվում են: Եթե վերացնում
են վարույթի շրջանակներում, կարգադրագիր տալու անհրաժեշտություն հետևաբար չի լինում:
Լինում են նաև վերստուգումներ, երբ կատարողական վարույթների շրջանակներում տրվում է
կարգադրագիր, հետագայում ցուցադրվող պարտադիր հետևողականության արդյունքում՝ եթե վերացվում
է խախտումը վարույթը կարճվում է:
«Եթե կարճվում է խախտման առկայության՝ հետագայում վերացման հիմքով և նախատեսվում է
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով տույժ՝ ապա կիրառվում է նաև տույժը,
անկախ նրանից, որ վարույթը կարճվել է», - հավելել է ԱԱՏՄ ղեկավարը:
Անի Էվինյան