Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2023 թվականի
աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է, որ կենսաթոշակի հաջորդ բարձրացումը
նախատեսված է 2025 թվականին:
Նախարարը նշել է, որ կարևոր որոշում են կայացրել, ըստ որի բոլոր կենսաթոշակառուները
և նպաստառուները, որոնք որ իրենց կենսաթոշակները կամ նպաստները ստանում են բանկային
քարտերի միջոցով և կատարում են անկանկխիկ գործարքներ՝ կարող են մինչև 10 %, բայց ոչ
ավելի, քան 5000 դրամ հետվճար ստանալ: Նա հավելել է, որ այժմ 515 000 պոտենցիալ շահառուների մասին է խոսքը:
«Նվազագույն պարենային զամբյուղից, եթե անգամ չենք էլ համադրում 10 % հետվճարը՝ արդեն
մենք անցել ենք: Կարող եմ ասել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ամենամեծ թվով
ենք գերազանցել նվազագույն պարենային զամբյուղին: Իսկ ինչ վերաբերում է միջին կենսաթոշակի
և նվազագույն պարենային զամբյուղի հարբերություններին՝ եթե չենք գումարում այդ վճարի
10 %-ը, 71 և ավելի տոկոս է, իսկ եթե դա էլ ենք գումարում՝ անցնում է 81 %-ը», -հավելել
է Նարեկ Մկրտչյանը և եզրափակելով ասել, որ հաշվի առնելով երկրի ֆինանսատնտեսական հնարավորությունները՝
կհասնեն կառավարության թիրախներին:
Անի Էվինյան