16:25   11-01-2024
Image Description
ՄԻՊ-ը դատապարտում է զինծառայողների մահվան դեպքերը
Թողնել մեկնաբանություն



Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել
է զինծառայողների մահվան շարունակական դեպքերին: Ըստ Պաշտպանի այդ քննությունները պետք
է իրականացվեն պատշաճ մակարդակով և պետությունը պետք է ունենա այս երևույթների կանխարգելմանն
ուղղված կառուցակարգեր:



«Եթե մենք բանակում շարունակում ենք ունենալ նման մտահոգիչ և խիստ դատապարտելի դեպքեր՝
նշանակում է, որ դեռևս որպես պետություն չենք կարողացել ամբողջական կառուցակարգեր և
գործիքակազմեր ունենալ», -ասել է Անահիտ Մանասյանը և հավելել, որ որպես ՄԻՊ չափազազանց
մտահոգիչ և դատապարտելի է գնահատում ստեղծված իրավիճակը և խնդիրը չի դիտարկում միայն
այս երկու դեպքերի շուրջ, այլ ընդհանրապես, բոլոր հնարավոր դեպքերի համատեքստում:



Անահիտ Մանասյանը նշել է, որ նմանատիպ դեպքերից խուսափելու համար գործիքակազմերի մշակման
հարցը մի քանի անգամ քննարկան թեմա է դարձրել ընդհանուր փակ քննարկումների տեսքով՝
պետական մարմինների հետ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ընդհանուր խնդիրները հասականալու համար պարբերաբար այցելում է կենտրոնական հավաքակայան,
շփվում է զորակոչիկների և զինծառայողների հետ:

Հունվարի 10-ին ևս մասնակցել է բժշկական հանձնաժողովի նիստին:



Հիշեցնենք, որ ՊՆ-ն հունվարի 9-ին տարածել էր երկու հաղորդագրություն զինծառայողերի
մահվան դեպքերի վերաբերյալ:



«Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում,
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային
զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով»:



«Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում
հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով»:


Անի Էվինյան











Loading...