18:29   12-01-2024
Image Description
Արցախում պայթյունից տուժած մեկ քաղաքացի շարունակում է բուժումը. ԱՆ
Թողնել մեկնաբանություն



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ
անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնությանը:
Նախարարն ասել է, որ առողջապահական համակարգը թե՛ շրջափակման, թե՛ տեղահանման օրերին
ամբողջությամբ մոբիլիզացվել է և սկսած Կոռնիձորի առաջնային կետից մինչև Երևանի մասնագիտացված
բժշկական կենտրոններ՝ կարողացել են էտապային բժշկական օգնություն տրամադրելով հնարավորինս
թեթևացնել մեր հայրենակիցների առողջական բեռը:



Անահիտ Ավանեսյանն, անդրադառնալով Արցախում բենզինի պահետի պայթյունի դեպքին, նշել
է, որ Առողջապահության նախարարությունը մոբիլիզացնելով Երևանի մասնագիտացված կենտրոնների
ներուժը և միջազգային գործընկերների օգնությունն ու համագործակցությունը՝ հնարավորինս
ապահովել է անհրաժեշտ բուժօգնությունը տվյալ պահին:



«Ունենք մեկ պացիենտ, որ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ ծանր վիճակում,
մնացած բոլորն արդեն դուրս են գրվել և շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնությունը
ամբուլատոր պայմաններում», -ասել է Առողջապահության նախարարը և հավելել, որ այլ երկրներում
բուժվող մեր հայրենակիցներն արդեն հետ են վերադառնում բավական լավ առողջական վիճակով:
Նրանք իրենց բուժումը շարունակելու են Հայաստանի մասնագիտացված կենտրոններում։

Անի Էվինյան



Loading...