18:56   12-01-2024
Image Description
Սեզոնային սրացում. վարակիչ հիվանդությունների պատճառով կվերահսկվեն դպրոցները
Թողնել մեկնաբանություն

«Մենք իրականացնում ենք գրանցված դեպքերի
և հիվանդանոցային ծանրաբեռնվածության ամենօրյա մոնիթորինգ: Այս տարվա ցուցանիշները
համադրելի են նախորդ տարիններին», -ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ:



Նա նշել է, որ սեզոնին բնորոշ որոշակի ակտիվացման շրջանում ենք գտնվում, ինչի պատճառով
միջոցառումներ են իրականացնում այդ ուղղությամբ: Նախարարությունը հսկում է բացակայությունների
թիվը դպրոցում, և, ըստ արդյունքների, դրանք այս պահին չեն գերազանցում 2%-ը:



Նախարարը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից կսկսվի դպրոցներում ֆիլտրման միջոցառում,
որի շրջանակներում առավոտյան բուժքույրերը կիրականացնեն առաջնային զննություն: Ախտանշաններ
գրանցելու դեպքում երեխային կուղարկվի տուն:



Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը խիստ հսկողության
տակ է, իսկ պոլիկլինիկաններում նշանակվել են լրացուցիչ հերթափոխություններ, որպիզի
կարողանան հիվանդանոցային օղակը շատ չծանրաբեռնել։







«Սեզոնային գրիպի դեմ լավագույն պայքարի միջոցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատվաստումն
է», -ասել է նախարարը, քաղաքացիներին՝ հատկապես թիրախային օղակում գտնվողներին, հորդորելով
պատվաստվել:

Անի Էվինյան

Loading...