19:25   12-01-2024
Image Description
Կվերանայվի շտապօգնության ծառայության բովանդակությունը և աշխատավարձը. ԱՆ
Թողնել մեկնաբանություն

«2023 թվականին ներդրվեց առաջնային
օղակի՝ մանկաբույժների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, բուժքույրերի և բուժակ-մանկաբարձական
կետերում այլ բուժքույրերի աշխատավարձերի բոնուսային համակարգը, որն իրենից ներկայացնում
է պատշաճ աշխատանքը խրախուսելու և ներդրված ջանքերը փոխհատուցելու շատ կարևոր սկզբունք»,
-ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի
ժամանակ, հավելելով՝ դա նախարարության քաղաքականությունն է, որ պոլիկլինիկանները ու
ամբուլատորիանները ակտիվ ընդգրկված լինեն բուժական գործընթացներում։

Նա նշել է, որ ներդրված նոր ցուցանիշները, որոնք հիմք են հանդիսանում բոնուսներ ստանալու,
արդեն իսկ որոշակի փոփոխություն են մտցրել առաջնային օղակ հաճախելիության վրա:



Անդրադառնալով բուժաշխատողների աշխատավարձերին, նախարարը նշել է, որ 2023 թվականին
շտապօգնության ծառայության աշխատավարձերի 10% բարձրացում են ապահովել, բայց դա բավարար
չէ:



Անահիտ Ավանեսյանը կարևորել է աշխատավարձերի վերանայումը, բայց պակաս կարևոր չի համարել
նաև բովանդակության փոփոխումը, նշելով, որ դա կարևորագույն սկզբունք է:



«Այս տարի կավարտենք հանրապետական շտապօգնության ծառայության ստեղծումը և ներդրումը:
Դրա շրջանակներում ամբողջությամբ կվերանայվի նաև շտապօգնության ծառայության բովանդակությունը:
Ներդրված նոր բովանդակության շրջանակներում կվերանայվեն նաև աշխատավարձերը», -եզրափակել
է Առողջապահության նախարարը:



Անի Էվինյան

Loading...