«Այսօր էլ Հայաստանում մարդիկ իրականացնում
են դոնորություն և դա ամբողջապես անհատույց է: Դոնորության՝ անհատույց լինելու սկզբունքը
անխախտելի է», -ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թվականի ամփոփիչ
ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ նախարարությունն իր առջև դրել է խնդիր՝ բժշկագիտության նոր ձեռքբերումներ,
որոնցից է, օրինակ եղջերվաթաղանթի փոխպատվաստումը:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է ծառայության հասանելիությունը Հայաստանում, որ քաղաքացիներն
այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր և չվճարեն լրացուցիչ գումար: Նախարարը հույս
է հայտնել, որ օրենքն Ազգային Ժողովում քննարկվելուց հետո կընդունվի և այն հնարավորություն
կտա քաղաքացիներին վերականգնելու առողջությունը:
«Փոխպատվաստվումների առումով հատկանշական է վերջին տարինների ձեռքբերումը: Լյարդի փոխպատվաստման
մասով մենք արդեն ձևավորել ենք այդ կարողությունները Հայաստանում և տարեց տարի ավելացնում
ենք ծառայությունների մատուցման շրջանակը», - ասել է Առողջապահության նախարարը, շեշտելով,
որ պետության մասնակցությունը նշանակալի է, որը վերաբերում է նաև երիկամի փոխպատվասմանը
և նոր ծառայությունների ներդրմանը:
Անի Էվինյան