11:34   13-01-2024
Image Description
«Հայոց լեզու» առարկայի միջին գնահատականը կազմել է 5,3, մաթեմատիկայինը՝ 4,5
Թողնել մեկնաբանություն

«2023 թվականին իրականացված ստուգումների ընթացքում,
սովորողների մնացորդային գիտելիքների մակարդակը որոշելու նպատակով 43 հանրակրթական
դպրոցների 6-րդ, 9-րդ, և 11-րդ դասարանների սովորողներին տրվել են գրավոր աշխատանքներ
հայոց լեզու և մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաններից», -ասել է ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը 2023 թվականի աշխատանքների ամփոփիչ
ասուլիսի ժամանակ։



Նա նշել է, որ «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը իրականացվել է նշված
43 դպրոցներից 30-ում, այսինքն տվյալ 30 դպրոցներում իրականացվել են ուսումնական պարապմունքների
լսումներ, դասավանդողի ու սովորողի գործողությունների դիտարկում, գրավոր աշխատանքների
միջոցով սովորողների գիտելիքների գնահատում:



30 դպրոցներում դասալսումներ են իրականացվել ընդհանուր թվով 224 ուսուցիչների մոտ,
նրանցից 116-ը հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ են եղել, 108-ը՝ մաթեմատիկայի:
Յուրաքանչյուր ուսուցչի մոտ իրականացվել է առնվազն երեք դասալսում։



«Հայոց լեզու» առարկայի թելադրությանը և «Մաթեմատիկա» առարկայի գրավոր աշխատանքին մասնակցել
են մոտ 4500 սովորող: Հայոց լեզվի միջին գնահատականը կազմել է 5,3, մաթեմատիկայինը՝
4,5: Հայոց լեզվի պարագայում միջին գնահատականը նախորդ տարվա հետ համեմատած գրեթե նույնն
է մնացել, իսկ մաթեմատիկայի պարագայում գրանցվել է մի փոքր դրական դինամիկա ։



Կրթության տեսչական մարմնի ղեկավարը հիշեցնել է, որ նշված գրավոր աշխատանքների բովանդակությունը
կազմվում է սովորողների նախորդ տարվա ստացած գիտելիքների հիման վրա։



Անի Էվինյան

Loading...