15:04   13-01-2024
Image Description
ՊԵԿ-ի գերակատարումը 2023 թվականին կազմել է շուրջ 18 մլրդ դրամ
Թողնել մեկնաբանություն

«2023 թվականին հարկային եկամուտների
և պետական տուրքի գծով տարեսկզբին նախատեսվել էր կատարել 2 տրլն 204 մլրդ դրամի, սակայն
Պետական եկամուտների կոմիտեի կողմից փաստացի կատարվել է 2 տրիլիոն 221,9 մլրդ դրամի,
կամ գերակատարումը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ», - հայտարարել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ
Կարեն Թամազյանը 2023 թվականի աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ:



Նա համեմատություն է կատարել նախորդ տարվա փաստացի կատարողականի հետ, նշելով, որ
2022 թվականին Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովված հարկային եկամուտների
և պետական տուրքի գծով արդյունքը 296 մլրդ դրամով կամ 15,4%-ով գերազանցում է 2022
թվականի նույնանուն ցուցանիշները։



Ըստ Կարեն Թամրազյանի, մաքսային մարմնի՝ մասնավորապես կատարողական մասը 2023 թվականի
ընթացքում ապահովել է շուրջ 529 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որը գերազանցում է
2022 թվականի փաստացի կատարողականը շուրջ 128 մլրդ դրամով կամ գրեթե 32%-ով: Մաքսային
մարմնի կողմից հիմնականում գանձվող եկամուտները վավելացված արժեքի հարկը և ակցիզային
հարկն են: Ավելացված արժեքի հարկի գանձված գումարները 2022 թվականի համեմատությամբ
գերազանցել են 27%-ով , իսկ ակցիզային հարկի գծով՝ 29%։



ՊԵԿ նախագահի տեղակալը միաժամանակ տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր մուտքերը
32%-ով գերազանցել է 2022 թվականի ցուցանիշները։





Անի Էվինյան

Loading...