Սննդի օգտագործումը ոչ միայն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջն է, այև՝ հաճույքի աղբյուր: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորության օբյեկտ է դառնում:
Սննդային կախվածությունը նույն հոգեբանական արմատներն ունի: Ինչպես ալկոհոլիկը չի կարող հրաժարվել խմիչքից, այնպես էլ սննդից կախված մարդն ի վիճակի չէ դադարեցնել անընդհատ ուտելը՝ ամեն ինչ իրար խառնելով: Սննդային կախվածության դեպքում մարդն անընդհատ ուտում է, երբեմն օրգանիմին անհրաժեծտ չափից ավելի: Անշուշտ, մշտապես շատ ուտելն առողջության համար տհաճ հետևանքների է հանգեցնում: Ավելորդ քաշ, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, այտուցներ, ստամոքս-աղիքային և սիրտ-անոթային համակարգերի խնդիրներ և սա սննդային կախվածության հնարավոր հետևանքների ոչ լրիվ ցուցակն է:
Խնդրի արմատների, արտահայտման ձևերի ու բուժման մասին զրուցել ենք կլինիկական հոգեբան, սննդային վարքի խանգարման մասնագետ Արմինե Փաշայանի հետ: