Ատելության խոսքը այսօր, ցավոք սրտի, մեծացնում է մասշտաբները: Այն վարքագիծ է, որը խթանում է թշնամանքը, խտրականությունը կամ բռնությունը անհատների կամ խմբերի նկատմամբ՝ ռասայի, կրոնի, ազգության, սեռի, սեռական կողմնորոշման կամ հաշմանդամության հատկանիշների հիման վրա: Այն կարող է լինել վնասակար և պառակտող՝ հանգեցնելով սոցիալական բացասական հետևանքների: Ատելության խոսքը խաթարում է հարգանքն ու հավասարությունը հասարակության մեջ: Խնդիրն այն է, որ սոցիալական հարթակները մարդկանց հնարավորություն են տալիս ավելի տարածել այս ամենը, ինչի դեմ իհարկե ամբողջ աշխարհում պայքար է ընթանում: Շատ երկրներ ունեն օրենքներ, որոնք կարգավորում և պայքարում են դրա խթանումը: Այս պոդքաստի ընթացքում մասնագետները պատմում են ատելության խոսքի առաջացրած վտանգների, պայքարի արդյունավետ ձևերի և լուծման մասին:
Ծրագիրը իրականացվում է EUNEIGHBOURSeast-ի աջակցությամբ:
@EUNEIGHBOURSeast https://www.youtube.com/channel/UCoC6upAe84wqte2IpVh0o5g