Գիշերային հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում, ընդհատվող շիթ, միզարձակությունից հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն : Այս ախտանիշները կարող են խոսել շագանակագեղձի ադենոմայի մասին: Նման պարագայում բժիշկ-ուրոլոգին դիմելը չարժե հետաձգել:
Խնդրի առաջացման պատճառների ու բուժման մեթոդների մասին զրուցել ենք ուրոլոգ-վիրաբույժ, անդրոլոգ Գագիկ Թադևոսյանի հետ: