19:07   07-05-2024
Image Description
Ներքաղաքական փոփոխությունների դեպքում բանակցությունները կարող են դադարեցվել. քաղտեխնոլոգ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):

Ինչ կարող է սպասել ՀՀ-ն այս հանդիպումից և արդյո՞ք մայիսի 9-ին կայանալիք բողոքի ակցիան կարող է որևէ ազդեցություն ունենալ հանդիպման արդյունքների վրա:

Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով «Գործարար ալիքի» լրատվական բաժինը զրուցել է քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

Նա մեզ հետ զրույցում ասել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե մայիսի 9-ի բողոքի ակցիան ինչ ընթացք կունենա:

«Մենք հիմա չենք կարող հստակ ասել, թե ինչ մասշտաբի կլինի, ինչ ռեզոնանս կառաջացնի և իշխանության համար որքանով վտանգավոր կլինի», -նշել է քաղտեխնոլոգը, հավելելով, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն
այժմ պահանջ է դրել դադարեցնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները: Դա, ըստ
նրա, իր ազդեցությունը կունենա ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպով:

Նա նաև կարծիք է հայտնել, որ չի կարծում, թե մայիսի 9-ի գործողությունները Երևանում միանգամից ազդեցություն կթողնեն բանակցային գործընթացի վրա, բայց եթե հանկարծ կրիտիկական ինչ-որ փոփոխություններ լինեն ներքաղաքական
դաշտում՝ այդ պարագայում բանակցությունները նույնիսկ կարող են դադարեցվել:

«Այդպես լինում է, բայց այժմ սա տեսական խոսակցություն է», -եզրափակել է Վիգեն Հակոբյանը:

Loading...