14:44   04-07-2024
Մեր բանակի խոցելիությունը պիտի մինիմալիզացվի.Հետախույզի օրագիրը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք 15 ամսվա ընթացքում պետք է մատակարարվեն: «ՈՄԱ» հիմնադիր Վովա Վարդանովի կարծիքով՝ դրանք մեզ անհրաժեշտ են առաջին հերթին հեշտ խոցելի չլինելու համար: Բայց միայն այդ տեխնիկայի վրա հիմնվելու ու ոչինչ չանելու իրավունք չունենք, քանի որ մեր դիրքերը գտնվում են թշնամու՝ ուղիղ նշանառության տակ: Մի հատվածում մեծ մարդկային զանգվածներ չպիտի կենտրոնացվեն: Իդեալական տարբերակը երկուհոգանոց ցրված բետոնե շինություններ կառուցելն է, քանի որ այդ դեպքում թշնամին թանկարժեք և հզոր ռազմատեխնիկական միջոցներ չի կարողանա հաճախ կիրառել: Իսկ զինվորականների տեղափոխման համար հեծանիվը կամ մոտոցիկլետը շատ ավելի արդյունավետ միջոցներ կլինեն:


Loading...